«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման նախկին պատանդները պատմում են իրենց նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին: Նրանց խոսքերով զինվորականների կողմից նրանց ազատելուց քիչ ժամանակ առաջ կանանց հարվածում էին քարերով:
Կին պատանդները հիշում են՝ իմանալով զինվորականների մոտ լինելու մասին, ահաբեկիչները հրամայել են իրենց վազել, իսկ երբ իրենք հրաժարվել են, սկսել են հարվածել քարերով:
Գրեթե 300 կին և երեխա պատանդներ լայնածավալ անտառային տարածքներից տեղափոխվել են իշխանական զորքերի ճամբարը: Ինչպես հայտնում են զինվորականները՝ վերջին շրջանում նրանց հաջողվել է ազատել ավելի քան 700 մարդու:
Կանայք ասում են, որ վերջին քարկոծության արդյունքում մարդիկ զոհվել են, սակայն կոնկրետ թիվ նշել չեն կարող: Արդեն նախկին պատանդները պատմում են, որ ահաբեկիչները սպանել են բոլոր տղամարդկանց և տղաներին հարազատների աչքերի առջև, իսկ կանանց և աղջիկներին քշել դեպի անտառ:
Պատանդներից մի քանիսին ստիպողաբար ամուսնացրել են:
Նրանց մշտապես հետևում էին, նույնիսկ բնական կարիքները հոգալիս: Նրանց ուտելիք էին տալիս օրվա մեջ ընդհամենը մեկ անգամ: Երկու երեխաների մայր 24-ամյա Ասաբե Ումարուի խոսքերով իր աչքերի առջև ամեն օր մեկը մահանում էր:
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am