Գրիգորի Տեփոյան անունով 76-ամյա թոշակառուն որոշել է ոտքով ուղևորվել Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Մայիսի 9-ին Գրիգորի Տեփոյանը ցանկանում է ծաղիկներ դնել Անհայտ զինվորի շիրիմին: Այս պատերազմի արդյունքում նրա ընտանիքը կորցրել է 5 անդամի:

«Мир» հեռուստաընկերության նկարահանող խումբը որոշ ժամանակ ընկերակցել է թոշակառուին: Զարմանալի է, բայց նա արդեն անցել է մոտ 2.000 կմ, իսկ մինչև Մոսկվա մնացել է 205 կիլոմետր:

Գրիշա պապը պատմել է, որ գիշերելու համար իրենից միայն մի անգամ են գումար վերցրել: Նրան սովորաբար նաև անվճար ուտելիք են հյուրասիրում: