Մայիսի 3-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահե Ա.-ին:

Խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է 0.5 լ տարողությամբ պլաստմասսե 2 տարա, որոնցից մեկը լցված էր 250 գ, իսկ մյուսը` 450 գ դեղին գույնի հեղուկով, 5 մլ ներարկիչ` անգույն հեղուկով, չօգտագործված 5 մլ ներարկիչ և մեկ ապակյա տարա:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: