«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեր տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ներկա են եղել միայն դաշնակցականներ՝ մոտ 700-800 հոգի: Խնջույքը կազմակերպվել է մայիսյան հաղթանակների առթիվ:

ՀՅԴ-ական մեր աղբյուրը նշեց, որ այս անգամ միջոցառումն աննախադեպ էր մասնակիցների քանակով, հենց այդ պատճառով էլ ընտրել էին «Փարավոնը»:

Եվ եթե նախորդ տարիներին մայիսյան հաղթանակները նշում էին ամսվա վերջին, ապա այժմ որոշել են նշել ամսվա սկզբին, քանի որ ապրիլի 24-ի առթիվ արտերկրից լիքը հյուրեր կային: Ասում են, թե դաշնակցականները կարգին քեֆ են արել, քոչարի էլ են պարել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: