«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը չգիտի՝ ինչպես վարվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը խորհրդարանում անխռով քնելուց և պատգամավորների ազգանունները դժվարությամբ ընթերցելուց բացի՝ հիմա էլ իր անհեթեթություններով դուրս է եկել միջազգային ասպարեզ: Բանն այն է, որ նա ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին:

Իհարկե, ԱԺ նախագահն այդ հանդիպումը ձևակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրև աշխատանքային հանդիպում և քննարկում՝ հրապարակելով իր և Գրիգորիչի լուսանկարները: Բնականաբար այդ փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, և այնտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ իշխանական կուլիսներում քննարկում էին իրավիճակից դուրս գալու ելքերը, և չի բացառվում՝ առաջիկա օրերին ԱԺ ղեկավարությունը այցելի Թբիլիսի՝ տեղում իրավիճակը հարթելու համար: Ի դեպ, երեկ Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն է տարածել Արցախում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: