«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկրապահ կամավորական միությունում նախապատրաստվում են առաջիկա տոնին: Գեներալ Մանվելը ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո որոշել է Երկրապահի օրը՝ մայիսի 8-ը, մի այլ շուքով նշել, մի քանի ֆրոնտներով՝ ԵԿՄ-ից սկսել, Եռաբլուրում կանգառ անել և եզրափակել Էջմիածնի մայր տաճարում, որտեղ օրվա խորհրդով պատարագ կմատուցվի: Օրվա միջոցառումը, անշուշտ, լինելու է ԵԿՄ գրասենյակի բակում խաչքարերի պուրակի բացման արարողությունը: Փաստորեն, եկեղեցի կառուցելն ու խաչքարեր տեղադրելը մոդայիկ է դարձել: Հրավիրվելու են նաև բոլոր նվիրյալ երկրապահները, թերևս կբացակայի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, ով այդ օրը Մոսկվայում կլինի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: