«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անցած չորեքշաբթի նախագահական նստավայր այցելելուց և Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո է հրահանգել ՀՀ քննչական կոմիտեից պահանջել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կալանավորված անդամների գործերը:
Ըստ նույն տեղեկությունների՝ նա միաժամանակ հրահանգել է նախապատրաստել կալանավորվածների խափանման միջոցների փոփոխման որոշումները: Այսինքն՝ դեռևս ապրիլի 30-ին է կայացվել քաղաքական որոշումն առ այն, որ հաջորդ աշխատանքային օրը` մայիսի 4-ին, Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը և Պավել Մանուկյանը ազատ կարձակվեն, ինչն էլ երեկ տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ քաղբանտարկյալներին ևս տեղեկացրել են, որ նրանք մի քանի օրից ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ Սէֆիլյանը և նրա ընկերներն անազատության մեջ էին այս տարվա ապրիլի 6-ից: ՀՀ գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ թվարկվածների ազատ արձակումը ներկայացվում է որպես նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու արդյունք: Այսինքն՝ Սէֆիլյանը և նրա ընկերները շարունակում են մնալ մեղադրյալներ, քանի որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, պարզապես այլևս վտանգավոր չեն, դրա համար ազատ են արձակել:
Ասել է թե՝ պետական գերատեսչությունը հստակ հայտարարել է, որ Սէֆիլյանին և ընկերներին կալանավորել էին՝ ապրիլի 24-ին օտարերկրյա հատուկ ծառայություններին հաճոյանալու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: