Անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ, հանդես է գալիս փոփ-ջազ/սոուլ ոճերում:
2008թ. նրա դեբյուտային ալբոմը՝ «19», գլխավորեց ազգային հիթ-շքերթը դրա լույս տեսնելուց ընդամենը մեկ շաբաթ անց և ստացավ «պլատինե» ալբոմի կարգավիճակ: 2008թ. Ադելը պայմանագիր ստորագրեց Columbia Records-ի հետ և հաջող շրջագայություններ ունեցավ ԱՄՆ-ում և Կանադայում:
2011թ. Մեծ Բրիտանիայում լույս տեսավ «21» անունով երկրորդ ալբոմը:
Ադելը արժանացել է Գրեմիի 8 մրցանակի տարբեր անվանակարգերում և հռչակվել տարվա լավագույն երգչուհի Brit Awards-ի շրջանակներում 2012թ.: