Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն երեկ՝ մայիսի 4-ին, ազատ է արձակվել: Այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Կարեն Սարդարյանը:

Իսկ այն հարցին,թե ինչ հիմքով է ազատ արձակվել նախկին պատգամավորը, փաստաբանը պատասխանեց, որ կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են ու անհրաժեշտություն չկար կալանքի տակ պահելու:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մեղադրվում էր անօրինականության մեջ: Նրա կողմից ձեռք բերված գույքը վերադարձնելու համար դատարանում հայց է ներկայացվել:  2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում՝ գույքի արժեքը բռնագանձելու պայմանով: