«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության մասին լուրը բուռն քննարկվում է Արտգործնախարարությունում: Ըստ այդ խոսակցությունների` Էդ. Նալբանդյանը նշանակվելու է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Թերթը հիշեցնում է, որ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը 2009 թվականից Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիագոր դեսպանն է: Ըստ նույն աղբյուրների` ՀՀ արտգործնախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Արտգործնախարարության թերթի աղբյուրները նշում են, որ Վիգեն Սարգսյանը վաղուց էր երազում այդ պաշտոնում նշանակվելու մասին: