Հանրապետության տարածքում

Մայիսի 5-ի գիշերը, 7-ի և 9-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

6-ի գիշերը, 7-ի գիշերը, 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 2-3 աստիճանով, 6-7-ին էապես չի փոխվի, 8-9-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում

Մայիսի 5-ի գիշերը, 7-ին, 9-ին` երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: