Վերջերս Երևանում տեղի ունեցած «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) ցուցահանդեսի 300-ից ավել մասնակիցների շարքում էր նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Նշենք, որ ցուցահանդեսին հնարավորություն ունեին մասնակցելու միայն տեսական արտադրությամբ զբաղվող ընկերությունները:
«ԻՏՁՄ»-ն ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնում էր մի քանի կրթական ծրագրեր և մրցույթներ, որոնցից են.
«ԱրմՌոբոտիքս» Ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը գործում է 2008թ.-ից, որում ներգրավված են շուրջ 700 աշակերտ Հայաստանից և Արցախից:
Ինժեներական խմբակներ. 1400 դպրոցներում կձևավորելվեն ինժեներական խմբակներ՝ ընդգրկելով ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորներ, «Նաիրի լաբ» կրթական լաբորատորիա, մոբայլ և վեբ ծրագրավորման գործիքներ:
«Բաց խաղ» առաջնությունը Հայաստանում համակարգչային և բջջային խաղերի ծրագրավորման ոլորտի զարգազմանն ուղղված ծրագիր է։
DigiCode Scratch (Աղվես) և K-Turtle (Կրիա) հարթակներում կիրառական ծրագրավորման պատանեկան նոր մրցույթ, որի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը:
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական ծրագիր, որի նպատակն է ստեղծել արժեքավոր հիմքեր ՏՏ ոլորտում զարգացման բավարար տեմպեր ապահովելու համար։