Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գեղամ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, հյուրընկալվելով 1988 թ. ծնված Գարիկ Դ.-ի տանը՝ գաղտնի հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Մայիսի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարլեն Կ.-ին:
Պարզվել է, որ նա գիշերելով Վերգինե Զ.-ի տանը՝ խոհանոցի դարակից գողացել է նրա բջջային հեռախոսը և գումար:
Նախապատրաստվում են նյութեր: