Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 5-ին, ժամը 22.00-ին Երևանի Ա. Մանուկյան փողոցում գտվող մի ակումբից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անահիտ Թ.-ին, ով մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։