Տաքսու վարորդ Արմանի առաջին ելույթից հետո բան չասեցի, որովհետև իրան ճանաչում եմ ու իմ խոսքը որոշ մարդիկ կարող է օբեկտիվ չգնահատեին ու ասեին. «Ճանաչում ես դրա համար էլ պաշտպանում ես»: Արմանը առաջին հերթին օբեկտիվ է գնահատում իրավիճակը ու անիմաստ հայտարարություններով հանդես չի գալիս, ոչ մեկին անհիմն չի վիրավորում: Մարդը իր բողոքն է ներկայացնում, որին միանում են մնացած վարորդները: Իհարկե ես այդ ոլորտում մասնագիտացված չեմ ու չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ, թե որ կողմն է ճիշտ, բայց ոնց հասկանում եմ Արմանի ասածների մեջ ճիշտը գերակա է:
Քնելուց առաջ կգրանցվեք տեղական ինչ-որ ընկերությունում ու նոր կքնեք, մարդ ես երազի մեջ կարող է ինչ-որ գործի տեղավորվեք, իսկ դրանից հետևում է, որ պետք է հարկվեք, բա էլ չեմ ասում, որ լոտոյով գումար շահեք երազի մեջ: Հատուկ աշխատող էլ կլինի, ով ամեն առավոտ մարդկանց կհարցնի երազների մասին ու հարկվող ինչ տեսավ կգրանցի, որ հարկեն:
ԱԺ-ում կրկին իրար էին վիրավորում: Հիմա էլ յուղ վառելու գործին ենք անցել ու մեկը մյուսին ոչ թե լսում այլ վիրավորում է: Լավ էս մարդկանց էլ ոնց ասես, որ ԱԺ-ն ռազբորկի տեղ չի, որ յուրաքանչյուր կարծիք, որը գործին է վերաբերվում կարևոր է, որ դիմացինին վիրավորելով քո օրենքը ավելի լավը չի դառնում: Ախր, որ ասեմ, կամ էլ ինչ ասեմ էէէ, տարիքով մարդիկ են, որ էդքանը չեն ըմբռնում էլ ինչ անես:
Էդգար Խաչատրյան