Վերջին օրերի Ազգային Ժողովում տեղի ունեցող քննարկումները շեղվում են իրենց բովանդակային նշանակությունից և վերածվում անիմատ խոսակցությունների ու զազրախոսությունների: Այս իմաստով բացառություն չէ նաև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրված Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծի քննարկումը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում:

Քննարկումը իրականում վերածվեց «բեսեդկայի» մակարդակի խոսակցության: Գագիկ Ջհանգիրյանը նշում էր, որ նախագծերը արտահերթ ռեժիմով չբերվեն խորհրդարան և հարգանք ցուցաբերեն ԱԺ-ի ինչպես նաև պետաիրավական հանձնաժողովի նկատմամբ: Արդարադատության նախարարն իր հերթին վստահեցնում էր, որ ինքը հարգալից է ԱԺ-ի պետաիրավական հանաժողովի` հատկապես Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ, քանի որ դասախոս-ուսանող հարաբերությունները իրեն պարտավորեցնում են:

Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան նշել է, թե կարիք չկա, որ ինքը գովքի կարիք չունի, ապա հեգնել` նշելով, որ արդեն ամուսնացած է և ավելացրել. «Ուզո՞ւմ եք ինձ հակա հանեք քրեական իրավունքում, չեք կարա: Հանձնվեք, հաճույք ստացեք Մանուկյան»: Նախարար Մանուկյանն էլ նույնն առաջարկում էր Գագիկ Ջհանգիրյանին:
Հարկ է հիշեցնել մեր հարգարժան օրենսդիրներին, որ պառլամենտըմիայն պոպուլիզմի, «ափռ-ցփռ» խոսելու տեղ չէ: Եթե կա խոսելու անհրաժեշտություն, ապա պարտադիր չէ այդ ցանկությունը պարպել ԱԺ-ի շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ժամանակ, չէ՟ որ Ազգային Ժողովը ոչ թե զրուցարան է ու դեմագոգիայի սրահ է, այլ օրինաստեղծ մարմին:

Հետո էլ ասում են, թե այս կամ այն օրենքը ինչու լավը չէ, կամ թերի է:

Նարեկ Պողոսյան-Facebook