«Հրապարակ» թերթը գրում է.
«Ակտիվ քաղաքականությունից հեռացած «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով: Մեզ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը գնել է Արաբական Միացյալ էմիրությունների շեյխերից մեկի որդու հետ:
Այժմ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել առանձին, մեծ սրահ կառուցելու գործին, որը պետք է լինի հարազատ Աբովյանի կողմերում, վայրը դեռ հստակ չէ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծառուկյանը BMW-ի ներկայացուցչությունը գնել է 4-5 մլև դոլարով: Ի դեպ՝ BMW-ի ներկայացուցչությունը «Եվրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերությունն է, դրա մեջ մտնում են նաև Mini-ն և Roils Royce-ը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: