Մայիսի 7-ին բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու ԿԳ նախարար Սլավա Ասրյանը:

Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը նախ` ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, ապա` շնորհավորել դպրոցականներին ու զինծառայողներին բարձր արդյունքեր ցուցաբերելու համար:

Վերջում հրապարակվել են պաշտպանության և ԿԳ նախարարների "Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին պարգևատրելու մասին" հրամանները, որոնց համաձայն մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները, դպրոցականներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվել են արժեքավոր նվերներով, հուշանվերներով, պատվոգրերով և արժանացել դրամական խրախուսման: