«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը («խոպանչիների օրենք») թյուր ընկալման առիթ դարձավ: Պատգամավորը վստահ է, որ այս օրենքի շնորհիվ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին են շահելու. «Կառավարությունը այս մեծ շուկայից օգտվում է և որոշակի արտոնյալ բազա է ստեղծում: Այն մարդը, որ ուզում է աշխատուժ արտահանի, ինքը կորոշի՝ այստե՞ղ ձևակերպել իր աշխատողներին՝ որպես աշխատող և ավելի քիչ հարկ վճարել, թե՞ այլ երկրում, բայց ավելի բարձր հարկերով: Կարծում եմ՝ պետք է շահագրգռված լինենք, որ այդպիսի կազմակերպություններ հնարավորինս շատ գրանցվեն մեր երկրում, ու պատկերավոր ասած` ձուն մեր երկրում ածեն»:

Դիտարկմանը, թե ՀՀ Կառավարությունը միայն մտածում է բյուջե «լցնելու» մասին, նույնիսկ արտագաղթի գնով, ՀՀԿ-ականը այսպես պատասխանեց. «Եթե այդպես չլիներ, ես Կառավարությանը լուրջ չէի վերաբերվի»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: