Մայիսի 7-ին, ժամը 21.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 1997 թ. ծնված Ս. Ս.-ը ժամը 15.00-ի սահմաններում գնացել է «Շոգոլավանք» կոչվող տարածք` զբոսնելու, այժմ չի պատասխանում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ս. թ. մայիսի 8-ի առավոտյան:
Մայիսի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում քաղաքացին վերադարձել է տուն:


