Գոյություն ունի կանանց մի տեսակ, որի դեմ անզոր է թվում նույնիսկ ժամանակը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք տարիքի հետ ոչ թե ծերանում, այլ երիտասարդանում են: Նրանց տեսնելով՝ ակամա մտածում ես, թե որն է նրանց գեղեկության և երիտասարդության գաղտնիքը: 

Գաղտնիքն այլևս բացահայտված է, պարզապես անհրաժեշտ է հետևել այս պարզ կանոններին և դրանք դարձնել Ձեր ապրելակերպի մի մասը:

1. Նյութափոխանակություն

Բոլորն էլ պետք է ուշադիր հետևեն իրենց նյութափոխանակությանը, ստամոքսի և աղիների ճիշտ գործելուց է կախված ողջ օրգանիզմի ինքնազգացողությունը: Դրա կարևորագույն պայմանն է կերակրացանկի ճիշտ ընտրությունը՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ոչ յուղային սնունդ, ապուրներ և այլն:

2. Ջուր

Մաշկն ու ջուրը սերտորեն փոխկպակցված են: Ձեր մաշկի տեսքը կախված է նրանից, թե ինչ ջուր եք Դուք օգտագործում: Կարևոր է նաև ջրի քանակը: Ամեն օր անհրաժեշտ է ըմպել 1,5-2 լիտր ջուր: Ջուրը տալիս է օրգանիզմին թթվածին և էներգիա, դարձնում մաշկը հարթ և փափուկ:

3. Քուն

Քունը պետք է լինի լիարժեք: Միայն այդ դեպքում այն կարող է լինել բուժիչ: Վատ քունը գեղեցկության և թարմության գլխավոր թշնամին է: Այն օգնում է հանգստանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես:

4. Զբոսանք

Մաքուր օդի լավագույն աղբյուրը զբոսանքներն են, որոնք ոչ միայն կապահովեն լավ ինքնազգացողություն, այլև՝ բարձր տրամադրություն:

5. Վիտամիններ

Երիտասարդությունն ու գեղեցկությունը կարող են պահպանել վիտամինները: Շատ ավելի է լավ է այդ վիտամինները ստանալ մրգերից, բանջարեղենից, ոչ թե՝ դեղերից: Առավել օգտակար են հետևյալ մթերքները ՝ նարինջ, լոբի, ծովամթերք, հնդկահավ, լոլիկ, սև և կանաչ թեյ:

6. Ներաշխարհ

Ներաշխարհում կատարող ամեն ինչ արտացոլվում է Ձեր արտաքինի վրա: Եթե ներքուստ Դուք երտասարդ եք, ապա նույն էլ Ձեր արտաքինի պարագայում է: Զբաղվեք սիրած գործով, ուրախացեք ամեն օրով, հաճախ ժպտացեք, փորձեք դրականը գտնել նույնիսկ բացասականի մեջ:

7. Ձեռքեր և պարանոց

Կնոջ տարիքի առաջին ու գլխավոր մատնիչները ձեռքերն են ու պարանոցը: Համապատասխան մշակման ու խնամքի կարիք ունեն ոչ միայն դեմքի, այլև վերոնշյալ հատվածների մաշկը: Ափսեները լվանալիս կամ տան գործերով զբաղվելիս միշտ ձեռքերը պաշտպանեք ձեռնոցներով: Քիմիական բոլոր տեսակի նյութերը խիստ վատ են անդրադառնում ձեռքերի նուրբ մաշկի վրա: