Այս ամիս ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում խրախուսված զինծառայողն է ավագ սերժանտ պայմանագրային Սերյոժա Գագիկի Ավետիսյանը: Սերյոժա Գագիկի Ավետիսյանը, ծնվել է 09.02.1993թ.-ին, մարզ Արմավիր, քաղաք Հոկտեմբերյանում, ներկայիս քաղաք Արմավիրում:

2000-2010 թթ. սովորել է ք. Արմավիրի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 4-րդ դասարանից սկսած սովորել է գերազանց սովորող աշակերտների առանձին խմբում: Փոքր տարիքից ստեղծագործական հատվածներ էի գրում և ուսուցչուհու կողմից գովասանքի արժանանում: 2004-2008թթ. զբաղվել է սպորտով և 05.11.2005թ. զբաղեցրել է Հայաստանում 1-ին տեղը Ֆուլ Կոնտակտ մարզաձևի Հայաստանյան մրցումներում:

2009 թ.,2013 թ. «Գրական Արմավիր» գրքի խմբագիր Արսեն Զաքարյանի հրավերով նրա ստեղծագործությունների որոշ մասը տպագրվել են համանուն գրքում: Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

2010թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսրան:
2011-2013թթ. զորակոչվել է ՀՀ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախի Պաշտպանական բանակ, Մարտունու շրջան: Ծառայության ընթացքում մասնագիտական պարտականություննրը գերազանց կատարելու համար մասնակցել է կրտսեր հրամանատարական դասերին և ստացել կրտսեր հրամանատարի կոչում: Նշանակվել է գումարտակի, այնուհետև 2012թ. զորամասի սերժանտական խորհրդի նախագահի պաշտոնում:

Կատարել է բազմաթիվ զինվորական միջոցառումներ, զորամասի կիրակնօրյա ռադիոլուրի հեղինակ և վարողն է եղել: Ստեղծագործություններով հանդես է եկել «Մարտիկ», «Հայ Զինվոր» թերթերում: Այցելություններ է կազմակերպել Մարտունու շրջանի Արցախի գոյամարտում զոհված հայորդիների ընտանիքներին, նրանց շիրիմներին, իր տպավորություններով գրել է ստեղծագործություններ և տպագրել այն թերթերում:

Արժանացել է բազմաթիվ խրախուսանքների՝

1. 2011թ. «Անմար կրակներ» և «Երիտասարդական կամք» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպած մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը,ստացել պատվոգիր և գավաթ:

2. 2012թ. Մայիսյան եռատոնին նվիրված համաբանակային «Ես սիրում եմ քեզ հայրենիք» թեմայով ստեղծագործական մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը և «ԼՂՀ ԱԿԱՀՄ» հաս. Կազմակերպության կողմից ստացել պատվոգիր:

3. 12.05.2012թ. ՊԲ հրամանատար ,ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է ՝ բարձր կարգապահության և մարտական պատրաստության համար ՝ պատվոգրով, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետներ գրքով:

4. 2012թ. գերազանց մարտական պատրաստության գնահատականներ ունենալու և սերժանտական խորհրդի նախագահի պարտականությունները լավագույնս կատարելու համար դիվիզիայի հարմանատարի կողմից պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ»-ի կրծքանշանով:

5. 2012թ. հրամանատարական պարտականությունների մեջ աչքի ընկնելու համար շնորհվել է «Սերժանտ» հերթական զինվորական կոչում:

6. 2013թ. Արագ արձագանքման խմբի ղեկավարի դերը լավ կատարելու համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով դիվիզիայի հրամանատարի կողմից:

7. 2013թ. մարտական պատրաստության և բարձր կարգապահության համար շնորհվել է «Ավագ Սերժանտ» հերթական զինվորական կոչում :

8. 28.06.2013թ. զորամասի տոն օրվա կապակցությամբ,մարտական բարձր պատրաստության համար շնորհվել է պատվոգիր:

2013թ. վերադառնալով տուն շարունակել է ուսումը ՀՊՏՀ-ում:

2014թ. կրկին ծառայության է անցել ,այս անգամ պայմանագրային հիմունքներով պաշտպանության նախարարության մեր զորամասում:

Ներկայումս բացի իր հաստիային պաշտոնի պարտականությունների կատարումից նաև զբաղվում է զորամասի կոլեգիայի գործունեությամբ: Կազմակերպում է զորամասում դասախոսություններ, սեմինարներ, կինոդիտումներ, այցելություններ դպրոցներ և այլն:

Իր նպատակն է դառնալ ՀՀԶՈւ –ում բարձր որակավորում ունեցող սպա,իր համալսարանից ստացված գիտելիքները ի նպաստ մեր բանակի հզորացման օգտին ծառայեցնելու համար: