ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի Ավագանու ընտրություններին:
Արման մելիքյանը մասնավորապես գրել է.
«Երևանի աւագանիի ընտրութիւններու և ապագայ քաղաքապետի պաշտօնին համար ծաւալուող "պայքարի" խանդավառ կուսակցական եռուզեռը ողջունելի է և միանգամայն հասկնալի` չէ որ արդէն հրաժարական տուած է Հայաստանի ԿԸՀ-ի ամբողջ կազմը պարոն Մուկուչեանի գլխաւորութեամբ, հրապարակուած են Հայաստանէն հեռացած ձայնի իրաւունք ունեցող երևանցիներու վերաբերեալ թուային տուեալներ եւ, հետևաբար, անոնց ձայները պիտի չյաւելագրուին յօգուտ իշխանութեան նախընտրած թեկնածուին, իսկ փետրուարի 18-ին լրատուամիջոցներու հաղորդած տեղեկութիւններու համաձայն "Դինամօ" մարզասրահին մէջ գործած և թուանկարչութեան համար պատասխանատու ստուերային ԿԸՀ-ն վերածուած է միջկուսակցական բարեկամութեան ակումբի:Այս օրերուն մէկ էական քաղաքական նորոյթ ևս ներմուծուեցաւ մեր առօրեային մէջ` բոլորին հասկնալի դարձաւ, որ Հայաստանի մէջ նոյն Երևանի աւագանին եւ քաղաքապետի անձն է, որ կ'ապահովեն երկրի բնականոն զարգացման հնարավորութիւնն ու հեռանկարը և ատոնց կողքին Հայաստանի Նախագահը կամ Ազգային Ժողովի պատգամաւորները երրորդական նշանակություն ունին:Այս համատեքստին մէջ յատուկ դրուատանքի արժանի է քաղաքացիներու շահերուն անխոնջ պահապան հանդիսացող ընդդիմադիր կուսակցութիւններու անկեղծ եւ ժողովրդահաճոյ պահուածքը: