Մայիսի 12-ին կլրանա 21-րդ տարին,ինչ Լեռնային Ղարաբաղում հաստատվեց զինադադար...1994 թ.մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում ՌԴ-ի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի,Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները համաձայնեցին կնքել զինադադար...
Մայիսի 10-11-ը այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրեցին Հայաստանի,Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները, ՄԵԿ օր անց այն մտավ ուժի մեջ և գործում է մինչ ԱՅՍՕՐ...Այս երկու տասնամյակների ընթացքում պաշտոնական Բաքուն իր սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը ուզում է ԱՊԱՑՈՒՑԵԼ,որ երբևիցե որևէ բանակցություն չի վարել Արցախի ղեկավարության հետ,քանի որ կոնֆլիկտը ոչ թե Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ է եղել,այլ ՀՀ-ի,որը տարածքային պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին և պատերազմ սանձազերծելով վերջինիս դեմ` "օկուպացրել" Արցախը...Սակայն կան բազմաթիվ փաստաթղթեր,որոնք ՀԵՐՔՈՒՄ են Բաքվի ապատեղեկատվությունը և ԱՊԱՑՈՒՑՈՒՄ են,որ դեռ 1993-94 թթ. պաշտոնական Բաքուն ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ բանակցում էր Ստեփանակերտի հետ՝և՛ դե-ֆակտո,և՛ դե-յուրե ճանաչելով Արցախը որպես հակամարտող կողմ...Համապատասխան փաստաթղթերի տակ ստորագրելով`Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևը և պաշտպանության նախարար Ս.Աբիևը չէին էլ մտածում,թե ինչ ՎԱՏ վիճակի մեջ են դնելու Ադրբեջանի հաջորդ նախագահին՝Ի.Ալիևին,ով, գալով իշխանության, "մաքուր թղթից" սկսեց բանակցությունները՝ՀՀ-ին մեղադրելով Արցախը գրավելու մեջ...Ի.Ալիևը ԲԱՐՁՐԱՁԱՅՆ հերքում է,որ իր ՀԱՅՐԸ երբևէ նամակներ է ուղարկել ԼՂՀ ղեկավարությանը կամ արտասանել "Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն"արտահայտությունը...
Ավելացնեմ,որ ներկայացվող փաստաթղթերը բացահայտում այն,որ Հեյդար Ալիևը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը... Այդ փաստաթղթերից ՄԵԾ հետաքրքրություն է ներկայացնում 1993 թվականի օգոստոսի 7-ի No12-130 հրամանը,որով Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար և Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևը, հենց իր ստորագրությամբ ու նախագահի աշխատակազմի բլանկով լիազորում է Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին 5 օրվա ընթացքում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում...Հաջորդը՝ նույն թվականի օգոստոսի 31-ի Հ.Ալիևի No140 հրամանն է,որով վերջինս Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադին Ջալիլովին լիազորում է բանակցություններ վարել Ադրբեջանի անունից Լեռնային Ղարաբաղի հետ...Սակայն այս փաստաթղթերից ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐԸ 1993 թ. սեպտեմբերի 3-ի Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ.Ալիևի No171 հրամանն է,որով նա նույն Աֆիյադին Ջալիլովին լիազորում է բանակցություններ վարել Ադրբեջանի անունից ԼՂՀ հանրապետության հետ..Այո,այս անգամ հենց այդպես էլ գրված է՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ղեկավարության հետ...Իսկ մայիսի 12-ին հաստատված զինադադարի փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի,Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների կողմից...Ստորև ներկայացվող փաստաթղթերում այն ֆիքսված է... Այս ամենից հետո Twitter-յան ՌԵՄԲՈ Ի.Ալիևը փորձում է հերքել ԱՆՀԵՐՔԵԼԻՆ՝Արցախը եղել է հակամարտության կողմ,որը ապացուցված է ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ...Այս փաստաթղթերի ԳՐԱԳԵՏ "օգտագործմամբ" կարելի է նույնիսկ ապացուցել,որ Բաքուն Արցախի Հանրապետությունը ՃԱՆԱՉԵԼ է որպես անկախ երկիր դեռ հակամարտության տարիներին...
Ստորև կներկայացվեն նաև նամակներ,որոնցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիևը(1993-2013թթ.) դիմում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանին և պաշտպանության նախարար Ս.Սարգսյանին՝զինադադար հաստատելու խնդրանքներով...
Գագիկ Համբարյան