Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի մրցաշարում Հայաստանը նվաճել է երկու բրոնզե մեդալ: Օղակների վրա վարժությունում երրորդ տեղն է գրավել Արթուր Թովմասյանը, իսկ հենացատկում Արթուր Դավթյանը:
Օղակներ
Արթուր Նաբարետե (Բրազիլիա)՝ 15,700
Լյաո Ցյուհուա (Չինաստան)՝ 15,425
Արթուր Թովմասյան (Հայաստան)՝ 15,400
Հենացատկ
Սե Գվան Ռի (Հյուսիսային Կորեա)՝ 15,137
Տան Լե (Վիետնամ)՝ 15,062
Արթուր Դավթյան (Հայաստան)՝ 14,937
sport.news.am