Լիմոնը կարող եք օգտագործել նաև տան մաքրության համար։
Լիմոնը համարվում է ճաշ եփելուց առաջացած յուղի հետքերի դեմ պայքարի կատարյալ միջոց: Անհրաժեշտ է միայն լիմոնի հյութով և քացախով խառնուրդ պատրաստել ու թողել այն 2 շաբաթ, որից հետո միայն գործածել։
Լիմոնի կեղևները կարող եք դնել տան անկյուններում, լուսամուտների և դռների արանքում, որպեսզի միջատները չմտնեն տուն։
Ձուկ եփելուց անմիջապես հետո, կարող եք եռացրած ջրի մեջ լիմոնի կեղև դնել ու կվերանա անախորժ հոտը։