Անուշ և խաղաղ քուն ունենալու համար կան մթերքներ, որոնք պետք չէ օգտագործել քնելուց առաջ: Դրանք պատճառ կդառնան անհանգիստ քնի: Ստորև ներկայացնենք այն ամենը, ինչը հարկավոր չէ անել քնելուց առաջ:
Նախ պետք չէ քնելուց առաջ խմել հանքային ջուր, լոլիկի հյութ կամ կանաչ թեյ: Հեղուկը կլցնի ձեր դատարկ ստամոքսը և պատճառ կդառնա անհանգիստ զգացման նաև ուտելու ցանկություն կառաջանա:
Դժվար քնի պատճառ կարող է դառնալ նաև քաղցրի օգտագործումը (շոկոլադ, թխվածք): Եթե դժվար է դիմակայել ցանկությանը, քաղցր ուտելուց հետո կարելի է ընդունել լոգանք, որը կնպաստի հեշտ մարսողականությանը, կքչացնի կալորիաները, ինչպես նաև կապահովի հանգիստ քուն:
Ճաշից անմիջապես հետո խորհուրդ է տրվում օգտագործել միրգ, ցածր յուղայնություն ունեցող մածուն կամ մուգ շոկոլադ:
Ավելի հեշտ մարսելու համար կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, օգտագործել մաստակ: Սակայն այն պետք է լինի առանց շաքարի և մրգերի: