Որպեսզի ձուն եփելիս չմնա անեփ, հեղուկ կամ չճաքի, անհրաժեշտ է այն եփել հետևյալ կերպ:
Եթե դուք ձուն տեղադրում եք սառը ջրում և նոր եռացնում, ապա անհրաժեշտ է սպասել որպեսզի այն եռա, այնուհետև նվազեցնելով կրակը թողնել ևս մեկ րոպե: Այդ ժամանակ ձվի դեղնուցը և սպիտակուցը կմնան հեղուկ, իսկ 3 րոպե եռացնելու դեպքում՝ ձվի դեղնուցը և սպիտակուցը կլինեն համեմատ ավելի պինդ:
Կա մեկ այլ տարբերակ: Ձուն նրբորեն դնել եռացող ջրի մեջ: Թողնել 1 րոպե, ապա վերցնել գազօջախից, փակել խուփով և թողնել ևս 5 րոպե: Այդ ժամանակ դեղնուցն ու սպիտակուցը կլինեն պինդ:
Մի քանի ձու միասին եփելու համար անհրաժեշտ է դրանք լցնել մի տոպրակի մեջ, լցնել սառը ջուր, հետո նոր միայն եռացնել: Թողնել կրակին 4 րոպե: Կա նաև երկրորդ տարբերակ: Տոպրակի մեջ լցնելուց հետո եռացնել 1 րոպե, հեռացնել կրակից և ջրի մեջ թողնել 7 րոպե: