Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»- «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ «Բավարիայի»։
Սակայն այս հաղթանակը չօգնեց մյունխենցիներին, քանի որ մրցակցի հարկի տակ նրանք 0։3 հաշվով պարտություն էին կրել։ Ընդհանուր 5:3 հաշվով եզրափակչի ուղեգիրը «կապտանռնագույնները» շահեցին։
Հանդիպման հաշիվը բացեց «Բավարիան»՝ Բենատիայի խփած գնդակի (7) շնորհիվ, սակայն Նեյմարի պատասխան գոլը (15) չուշացավ։ Րոպեներ անց Նեյմարը դուբլի հեղինակ դարձավ (29): Մյունխենցիներից երկրորդ խաղակեսում աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին (59) և Թոմաս Մյուլերը (74)։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում Մադրիդի «Ռեալն» այսօր կհյուրընկալի «Յուվենտուին». կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է թուրինցիների հաղթանակով՝ 2:1: