Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորապատ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Հովհաննես Ա.-ին, 42-ամյա Արշակ Ե.-ին եւ 36-ամյա Էդվարդ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Հովհաննես Ա.-ի մոտ եղած ծխախոտատուփից հայտնաբերվել է չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված, իսկ գուլպայից` 5 մլ տարողությամբ բժշկական ներարկիչ` դեղնավուն, սուր հոտ ունեցող թափանցիկ հեղուկով:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: