Մայիսի 13-ին Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 դպրոցում կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած «Ես գիտեմ» ինտելեկտուալ-կրթական խաղի շնորհանդեսը:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը և այլք:
«Ես գիտեմ» ինտելեկտուալ-կրթական խաղը նոր համալրում է ՀՀ քաղաքացիների իրավունքների ճանաչմանն ուղղված կրթական ռեսուրսների շարքում: Ապագա զորակոչիկների համար այն ապահովում է գիտելիքներ բանակում իրենց իրավունքների պաշտպանության համար: Ինտելեկտուալ-կրթական նոր խաղի միջոցով դպրոցականները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները, հնարավորություն կունենան ծանոթանալու զինված ուժերում գործող իրավական կանոնակարգերին և ճանաչելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքները:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					