Ծիրանի հյութը հարուստ է վիտամիններով: Այն սնուցում և նպաստում է մաշկի զգայունությանը, ինչպես նաև օգտակար է վնասված մաշկի, լորձաթաղանթների համար: Այն նաև թեթևացնում և կարգավորում է ճարպագեղձերը: Առհասարակ ծիրանի հյութը երիտասարդացնում է մաշկը:
Դեմքը սնուցվում է նաև դեղաբույսերով: Անհրաժեշտ է երիցուկը խառնել ձիթապտղի յուղի հետ և դնել սառնարան: Ամեն առավոտ ստացված հեղուկով սրբել դեմքը: Այդ ամենից հետո դեմքը դառնում է ավելի թարմ և փափուկ: Այն նաև անհետացնում է հոգնածությունը:
Մեկ այլ տարբերակ է կալցիումի քլորիդով դեմքի մաքրումը: Պետք է հեղուկով թրջել ձեռքերը, այնուհետև մերսել մաշկը:
Կաթը նույնպես ունի դեմքի սնուցման հատկանիշներ: Այն խորհուրդ է տրվում զգայուն, ալերգիկ մաշկ ունեցող անձանց: