23-րդ րոպեին Կրիտշիանու Ռոնալդուն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսին» հաջողվել է հավասարացնել հաշիվը։ Դարպասը գրավել է Ալվարո Մորատան, ով մադրիդյան թիմի սան է և նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Գոլերը՝

Կրիշտիանու Ռոնալդու` 23 (11մ) – Ալվարո Մորատա` 57:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային»:

Այսպիսով, Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում կհանդիպեն կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը»: