«Հրապարակ» թերթը գրում է.
«Եթե ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում ռեկտորների ընտրության ելքը որոշված է, դեռ անորոշ է ՀՊՃՀ-ի՝ պոլիտեխնիկի ապագա ռեկտորի հարցը: Թեև ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը մասնակցելու է մրցույթին, բայց նա Աշոտյանի համար ցանկալի թեկնածու չէ: Մինչ Թոքմաջյանը փորձում է ամեն կերպ «դաբրո» կորզել, Աշոտյանն էլ հարմար թեկնածու է որոնում:
ՀՊՃՀ-ում տարածված տեղեկությունների համաձայն, հնարավոր է մրցույթին մասնակցելու համար դիմի նաև նախկին ռեկտորը՝ Ոստանիկ Մարուխյանը: Վերջինս դաշնակցական է, եղել է ԿԳ փոխնախարար, պատգամավոր, պրոռեկտոր, ռեկտոր, այժմ դասավանդում է ՀՊՃՀ-ում:
Ոստանիկ Մարուխյանը կարկառուն դաշնակցական, երջանկահիշատակ Հրայր Մարուխյանի եղբորորդին է: ՀՊՃՀ-ում համոզված են, որ նախկին ռեկտորը հենց այնպես չի մասնակցի մրցույթին, մինչև «դաբրոյի» հարցը չլուծի:
Հիշեցնենք, որ ՀՊՃՀ-ում ռեկտորի մրցույթը կկայանա հունիսի 20-ին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: