Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 13-ին, ժամը 23.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գ.Նժդեհ փողոցում՝ «Հայրենիք» տոնավաճառի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գ.Նժդեհ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում «Նիսան» մակնիշի 34 EF 544 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտասյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել եւ գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով, իսկ վարորդ Դ. Ա.-ն (ծնվ. 1990թ.) եւ ուղեւոր Ժ. Հ.-ն (ծնվ. 1992թ.) հոսպիտալացվել են «Երեւան» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: