Անպատժելիության վատ կողմերի մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ փորձելով մեկնաբանել Սյունիքի մարզպետ Սուիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
«Արդարադատության նախարարությունը չի զբաղվում քննությամբ, ուստի ես չեմ կարող մեկնաբանել այդ գործը: Իհարկե, որքան հստակ աշխատի քննությունը, այնքան լավ»,- արտահայտվել է նախարարը:
Իսկ թե ինչպես կարելի է փոխել երկրում առկա անպատժելիության մթնոլորտը, պատասխանը կարճ էր. «Անպատժելիությունն, ընդհանրապես միշտ վատ է»: