Թուրքիայից ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի նավահանգիստ է բերվել մոտ 6 տոննա վարակված ելակ։
Մոտ 6 տոննա ելակը կվերադարձվի բեռն ուղարկողին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ծովային անցակետում զննման ընթացքում Թուրքիայից բերված ընդհանուր 5.9 տոննա ելակում հայտնաբերվել է ՌԴ-ի համար կարանտինային օբյեկտ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսներ։ Վնասատուի առկայությունը հաստատվել է Կրասնոդարի միջշրջանային անասնաբուժական լաբորատորիայի կողմից։
Վարակված ելակներ Թուրքիայից
