ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է.

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գյումրին և գյումրեցիները, մենք՝ բոլորս, ունեցանք ուրախանալու և ցնծալու 2 կարևոր առիթ: Նախ Արթուր Ալեքսանյանը նվաճեց եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ընդամենը երեկ ուշ գիշեր Մաշա Մնջոյանը հաղթեց «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծում: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ անմիջական հաղթողներին և վստահ փաստում, որ սա նոր Գյումրիի վերածնունդի և հարատևելու սկիզբն է: Անձամբ իմ կողմից վստահեցնում եմ, որ այս տարվա հաջորդ հաղթանակը լինելու է «Շիրակի» այդքան սպասված հերթական չեմպիոնական տիտղոսը: Ջանք և եռանդ չենք խնայելու: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր 2 հաղթողներին:

Հ.Գ. Իմ կողմից, ուզում եմ Մաշային, որպես նվեր և համեստ գնահատական իր արված հրաշալի աշխատանքի, նվիրել մեկ երգի և մեկ տեսահոլովակի ձայնագրություն և նկարահանում, որը կկատարեն Հայաստանի լավագույն մասնագետները:
Քեզ բարի ճանապարհ Մաշա ջան և մեծ բեմեր, հանուն Գյումրու, հանուն քո ապագայի: