Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս 1959 թ. ծնված Անդրանիկ Կ.-ի տան տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավվել են կանեփանման 94 բույս՝ 15 սմ-ից մինչև 60 սմ բարձրության:
Անդրանիկ Կ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, որոնք ինքը ցանել և աճեցրել է հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: