Հեծանիվը ամենաէժան և արդյունավետ փոխադրամիջոցն է, սակայն երբեմն բլուրները կամ զառիվայրերը հաղթահարելն իսկական խնդիր է դառնում: Բարեբախտաբար, նորվեգական Տրոնհեյմ քաղաքը գտել է այդ խնդրի լուծումը՝ պատրաստելով աշխարհում առաջին հեծանվային շարժասանդուղքը: Առաջին անգամ այն ստեղծվել էր 90-ականներին տեղի բնակիչներից մեկի կողմից, ով չէր ուզում այլևս աշխատանքի ներկայանալ հոգնած և քրտնած վիճակում, քանի որ ամեն անգամ ստիպված էր հեծանվով հաղթահարել ճանապարհի փոքրիկ բլրակը: «Trampe lift» ընկերությունը թարմացրել և կատարելագործել է շարժասանդուղքը: Այդ 150 մետրանոց հայտնագործությունը գրավում է նաև զբոսաշրջիկների ուշադրությունը: Այն աշխատիմ է 8կմ/ժ արագությամբ, և դրանից միաժամանակ կարող են օգտվել 12 հեծանվորդներ: