Ոստիկանության Մալաթիայի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել, որ տներից մեկի բակի արհեստանոցից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան կախովի փականը կոտրելով՝ 1927 թ. ծնված Քերոբ Ք.-ի տան բակում գտնվող արհեստանոցից գողացել են էլեկտրաեռակցման և հաղորդալար փաթաթելու համար նախատեսված ինքնաշեն սարքեր` պատճառելով 310.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մերուժան Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: