Երեւանի Հր. Քոչար փողոցի թիվ 13 շենքի դիմաց մայիսի 14-ին, ժամը 17.00-ին «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: