Այսօր ծննդյան օրն է նշում ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը:
Դերասանությամբ Մեգանը զբաղվել է դեռ վաղ տարիքից, սակայն իրական հաջողությունը նրան ժպտաց միայն այն բանից հետո, երբ վերջինս նկարահանվեց «Տրանսֆորմերներ» ֆիլմի երկու մասերում: Դերասանուհին ստացավ գլխավոր հերոսի ընկերուհու դերը: Սակայն երրորդ մասում նրան որևէ դեր չհասավ, քանի որ Ֆոքսը վիճել էր ռեժիսորի հետ՝ համեմատելով նրան Հիտլերի հետ: Ներկա պահին լավագույն, և ընդ որում բացասական դերը, որը նա մարմնավորել է, համարվում է Ջեննիֆերը «Ջեննիֆերի մարմինը» ֆիլմում:
Մեգանը համարվում է «Հոլիվուդ»-ի ամենացանկալի և գեղեցիկ կանանցից մեկը և հաճախ «ամենագայղակղիչ և ամենագեղեցիկ»-ների անվանակարգերում առաջատար տեղեր է զբաղեցնում: Նրան հաճախ են համեմատում Անջելինա Ջոլիի հետ և անվանում «նոր Ջոլի»: