ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահի հանդիպումը Հունաստանի
խորհրդարանի խոսնակի հետ: Նույն օրը Էդուարդ Շարմազանովը կմասնակցի
«Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային
համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ
Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի
Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հանդես կգա ելույթով: