Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 0.5 լ տարողության պլաստմասսե տարա՝ թափանցիկ հեղուկով:
Արթուր Մ.-ն հայտարարել է, որ հեղուկը աղաթթու է, որը ապրիլի վերջերին, թմրամիջոց պատրաստելու նպատակով, իրեն տվել է իր ծանոթ Արթուր Կ.-ն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Կ.-ի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: