Ռուսական «Ռեքս» պարբերականը ապրիլի 11-13 Բաքվում տեղի կունենա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտնեի առաջին միջազգային համաժողովը: Սակայն դեռ պարզ չի` արդյոք բոլոր շրջանավարտներին կհրավիրեն:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների` համաժողովին հրավիրել են միայն Էդվարդ Նալբանդյանին: Սակայն դեռ հայտնի չի` կգնա արտգործնախարարը, թե ոչ:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հրաժարվել է մասնակցել համաժողովին: