Այսօր ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ը և ՀԱԿ-ն աշխատանքային հանդիպում են անցկացրել` էլեկտրաէներգիայի թանկացման հարցով:
Հանդիպումից հետո ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ որոշվել է սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել: ՀԱԿ-ն առաջարկում էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն Ն. Զոհրաբյանը նշեց, որ դա արդյունավետ չէ, քանի որ ավելի երկար ժամանակ է պահանջում:
ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ հանդիպմանը ներկա բոլոր ուժերն էլ կողմ են եղել լսումների առաջարկին: Նախատեսվում է հրավիրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և այլ պաշտոնյաների: