Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադառնում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին:
Այս ամենը զայրացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով նշեց, թե պատգամավորները վարման կարգով չեն խոսում: Նույնը կրկնվեց նաև Ռուբեն Հակոբյանի ելույթի ժամանակ: ԱԺ նախագահը բարկացած կարգադրեց անջատել խոսափողը, ինչը պատգամավորին ավելի բորբոքեց:
Նա վրդոհվել էր ԱԺ նախագահի պահվածքից, իսկ վերջինս էլ կոչ արեց` եթե դուր չի գալիս դուրս գալ դահլիճից: Ռուբիկ Հակոբյանը հենց այդպես էլ վարվեց և վրդովված դուրս եկավ դահլիճից: