Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի եւ Նաիրիի բաժնի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19 շենքի բակից Նոր Հաճնի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Ղ.-ին:
Զննությամբ նրա տաբատի տակից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ դեղնամոխրագույն հեղուկով:
Արթուր Ղ.-ն հայտնել է, որ այն «սուբոտեքս» թմրամիջոց է, որն իրեն նույն օրը Երեւան քաղաքի «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում փոխանցել է իր ծանոթ Մոսոն՝ իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն: