Նարկոլոգիական կլինիկան, ուր Ալլա Պուգաչովան ուղարկել էր իր եղբորորդուն բուժման նպատակով, չլուծեց նրա մի շարք խնդիրները: Զարմիկի հարևանուհին հայտնել է, որ օրերս նրան է զանգահարել Վլադը և բողոքել իր վիճակից: Հարևանուհու խոսքերով նա շատ ընկճված վիճակում է գտնվում, և նույնիսկ հորաքույրն իր զանգերին չի պատասխանում: Վլադի՝ Պուգաչովայի զարմիկի առողջական վիճակը գնալով վատթարանում և նա այլևս չի կարողանում դիամանալ ստեղծված իրավիճակին: Նշենք, որ այդ սթրեսային և ընկճված իրավիճակում նա հայտնվել է հոր մահվանից հետո: Պուգաչովան բազմիցս օգնել է զարմիկին և նրա որդիներին, սակայն վերջիններիս խնդիրներն, ըստ էության, դեռ լուծում չեն ստացել: